ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Միրզոյանական մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների ստեղծագործությունները հեռարձակվեցին մշակութային առցանց հարթակներում

Միրզոյանական մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների ստեղծագործությունները հեռարձակվեցին մշակութային առցանց հարթակներում
13.05.2020 | 12:07

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնն այս տարի այլ ձևաչափով անցկացվեց. պատանիներն իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին տեսագրությունների տեսքով, իսկ ընտրված տասը լավագույն պատանի կոմպոզիտորի՝ Ալեքսանդր Տոնիկյանի, Արաքս Աշճյանի, Արմեն Մարգարյանի, Արիանա Վարդանյանի, Գրիգորի Բալասանյանի, Էդգար Մխիթարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Ռուբեն Ավագյանի, Սարգիս Առաքելյանի և Սյուզաննա Աղամալյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվեց մշակութային երեք հարթակներում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և Հայաստանի կոմպոզիտորների միության՝ ներառյալ մրցույթ-փառատոնի: Լավագույն մասնակիցները արտակարգ դրության ավարտից հետո կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Հավելենք, որ նախագիծն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:



Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ